Քվեարկութիւնը ձեր քաղաքացիական իրաւունքն է – զւրավիկ հանդիւացիր ու մասնակցիր քօ քվեով կօնգրեսի ընդրութիւննեռին․

Ասա ինձ խնդրեմ, ով է աշխարհում որ մեղք չունենա

Այն մահկանացուն որ մեղք չը գործեց ինչպես ապրեց նա

ես վատ եմ ասում և դու ինձ վատով պատժում ես, ով տեր,

Ասա ինձ խնդրեմ, ապա ես և դու ինչով ենք տառբեր․

 

Հայի սրտի կրակը Ազատութեամբ պիտ հանգչի

Ես պիտի պաշտպանեմ ձեր իրավուքները կօնգռեսում

Ամեն հայի իրավունքն է տեղիակ լինի իրեն պատկանօղ քաղաքացիական իրավունքմերը եւ այն ինչ որ պատկանում է իրեն որպես Ամերիկացի Հայ․

Բժիշկական, գորձի, ուսումնական, բնակարան եւ հանգստութեան վերաբերիալ աջակցութիւներ պիտի տրամադրենք համայնքին․

Ձեր ցանգացաց հարցերին ուրախութեամբ պիտի պատասխանենք․

Դիմեք մեր գրասենիակին․

Փայամ ՄարՔ Շայանի

Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրչիթների անհյուրընկալ պատերը սև ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

ՈՒր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր, Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր, Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա, Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա, Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փարքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Արցախի Հանրապետություն կամ պարզապես Արցախ, հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ որևէ երկրի կողմից պաշտոնապես իրավական հարթությունում ճանաչված չէ։ Արցախի Հանրապետությունն իրավականորեն ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։

Պատմականորեն՝ Արցախի Հանրապետությունը զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, իսկ մասամբ նաև Սյունիքն ու Ուտիքը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։

Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։

Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։

Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս: 5-րդ դարում Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են պարսկական լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։

1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918-1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականինմիավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանիև Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար: Ադրբեջանական ԽՍՀ-ի հերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի: Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։

Արցախի Հանրապետությունը նախագահական հանրապետություն է (2017 թվականի սահմանադրական հանրաքվեի իրավական ուժ ստանալուց հետո՝ կիսանախագահական հանրապետություն): Օրենսդիր մարմինն ազգային ժողովն է։ Արցա խը պատմական Հայաստանի մշակութային գլխավոր կենտրոններից է, որտեղ դեռևս հնագույն ժամանակներից զբաղվել են գորգագործությամբ, բրուտագործությամբ, մետաղագործությամբ և գինեգործությամբ: Արցախում բուծել են զտարյուն ղարաբաղյան ձիեր, որոնք համալրել են հայոց այրուձին, իսկ հետագայում՝ ռուսական հեծելազորը:

«եթէ ունեք ասելիք կամ եթէ ունիք որեվէ հարց 2018 ի կօնգրեսի ընդրութիւների մասին դիմեք մեր գրասենեակին Գլենդելում – Հօժար կամքով պիտի դիմավօրենք ձեզ»